Զապը ոստիկանության անձնական օգտագործմա՞ն «օրենքով գող» է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, որը քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականունով, ընդունված չէ գողական աշխարհում։

Օրենքով գողերն՚ ու քրեական հեղինակությունները նրա մոտ խոսում են այն թեմաներից, որոնց մասին, ուզում են, որ իրավապահները իմանան։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Զապը համարվում է ոստիկանության անձնական օգտագործման «օրենքով գողը»։

Նշենք, լավ օրից չէ, որ վերջինս հայտնվել է նման իրավիճակում։ Չեխիայում մարդ սպանելու կասկածանքով նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ եւ չհայտնաբերվելու համար դարձել է ոստիկանության կամակատարը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով