Կարեն Կարապետյանի փեսան տեղափոխվելու է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.  «Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան և ԱԱԾ Պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը:

Նրա լիազորությունները փոխվելու են, և այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որոնք ավելի եկամտաբեր են: Մեր տեղեկություններով՝ նրա ոլորտային այս տեղափոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություններով:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներուժի մասին: Հայտնի է, որ Կ. Կարապետյանի ընտանիքն ու հատկապես փոխնախարար Հ. Հարությունյանը պաշտոնապես համակարգելուց զատ, սեփական բիզնես պլաններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

Ամերիկյան կողմը ուսումնասիրելով ներդրումային հնարավորությունները՝ ըստ էության շահերի բախում է նկատել, այդ պատճառով էլ ակնարկել է վարչապետի փեսայի կողմից էներգետիկայի այդ ճյուղը համակարգելու անցանկալիությունը: Ի դեպ, Հայկ Հարությունյանն այսօր մեկնում է Ծաղկաձոր արևային էներգետիկայի կայանի բացմանը ներկա լինելու համար: Հավանաբար դա այդ ոլորտում նրա վերջին այցը լինի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

«Վարչապետի խոսնակը ոնց հասկանում եմ ավելի ա արագացնում իշխանափոխության պրոցեսը».Ռոբերտ Հայրապետյան

06.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով