Monthly Archives: Սեպտեմբերի 2017

Լևոն Արոնյանի ու Արիանայի պսակադրությունը

Այսօր՝ սեպտեմբերի 30–ին, Սաղմոսավանքում տեղի ունեցավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի ու ֆիլիպինուհի Արիանա Քաոլիի  պսակադրությունը։ Նշենք, որ Լևոն Արոնյանի և Արիանա Քաոլինայի պսակադրության քավորը ՀՀ Նախագահ և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն  է։ Պսակադրությունից հետո Լևոն Արոնյանն ու Արիանան անակնկալ հայտնվեցին «Զվարթնոց» համալիր՝հայկական ավանդական հարսանիքին: 1in.am

Բերքի լավագույնը զինվորին. Լուսանկարներ

Արարատյան Հայրապետական թեմի քահանաները «Բերքի լավագույնը զինվորին» նախաձեռնության շրջանակներում այցելեցին Շիրակի մարզի, Գյումրու ՀՀ ԶՈՒ N զորամաս: ԱՀԹ երիտասարդները մեծ շուքով էին պատրաստվել: Տարվա բերքը` միրգն ու բանջարեղենը հասցրեցին զինվորներին: Զինվորների համար իսկական տոն էր: Ելույթ ունեցան <<Ծաղկազարդ>> համախումը, ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան: <<Վարք Հայոց>> ազգային երգի-պարի համույթը, ղեկավար՝ Սարգիս Փարամազյան: <<Նշխարք>> վոկալ անսաբմլը, ղեկավար՝ Հեղինե… Կարդալ ավելին »

Մահացել է ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին երկարատեւ հիվանդությունից հետո 71 տարեկանում , մահացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։ Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ.  փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ  տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Կենսագրական տվյալներ Ծնվել է 1946 թ.–ի, փետրվարի 11–ին, Լենինականում։ 1963-1968 թթ. – ուսանել… Կարդալ ավելին »

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 02-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Արեշ 4փ. 69-100; 15փ. 1-34; 17փ. 1-31 սեփական տները, Արեշ 15փ. 3, 5, 7, 9 շենքերը, Արցախի փ. 37 շենքը, Մուրացանի 192 շենքը և 165-231 սեփական տները, Գաջեգործների 3փ.… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Սպիտակում. մայրն ու երկու երեխաները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սպիտակ քաղաքում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել մայրն ու երկու մանկահասակ երեխաները: Ընտանիքի անդամները թունավորվել են հավի մսից: Նախ երեխաների ինքնազգացողությունն է վատացել, հետո՝ մոր: Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Սոֆիա Սերոբյանի խոսքով, երեխաները հիվանդանոց են ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մայրը համեմատաբար լավ է եղել: Ընտանիքի անդամների… Կարդալ ավելին »

Մայրը նորածնին վաճառել է 20 հազար դրամով… «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզում երեխայի վաճառքի և միաժամանակ առեւանգման մասին հաղորդումների առնչությամբ ՀՀ ոստիկանությունը կատարում է հետաքննություն: Լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել Իննա Ղ.-ից: Նա հայտնել է, որ վեց ամիս առաջ մի կին հրաժարվել է իր երեխայից, տվել իրեն և պահանջել 20 հազար… Կարդալ ավելին »

«Ես բերդից եմ դուրս եկել,այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն՝ չէ». Վազգեն Խաչիկյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին Վանաձորի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով վաղաժամ դադարեցվել է նրա պատժի կրումը: Տեղեկություններ եղան, որ Խաչիկյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ուղևորվել է Երևան: Armtimes.com-ին հաջողվեց այս և մի քանի այլ հարցեր ուղղել Վազգեն Խաչիկյանին:… Կարդալ ավելին »

Առաջարկ մը սփիւռքի նախարարութեան, որ այլեւս մեծաթիւ մասնակցիներով ցուցադրական համագումարներու ժամանակաշրջանը աւարտած յայտարարէ. «Ասպարեզ»

«Ասպարեզ» թերթը գրում է.Հակառակ վերապահութիւններու, հակառակ յուսախաբութիւններու, յաջորդ հերթական Համահայկական համագումարին հրաւիրուելու պարագային՝ մասնակցիլը ճիշդ կը գտնեմ՝ քանի մը պատճառներով. Նախ, իբրեւ լրագրող պարտաւորութիւն ու պատասխանատուութիւն ունինք մեր վկայութիւնը, մեր տպաւորութիւնները փոխանցելու, թէեւ ենթակայական, սակայն ընթերցողին սպասած գնահատումները հիմնաւորուա՛ծ ներկայացնելու: Օրինակ, պէտք էր ներկայ ըլլալ նոյն ինքն դահլիճի՛ մէջ եւ ոչ թէ հեռատեսիլէն կամ ընկերային… Կարդալ ավելին »

Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում. «Ազգ»

Վանաձորում կանգնեցրել են Պուտինի արձանը, սովորական չէ, ստվարաթղթից: Բայց այնքան տպավորիչ, որ անգամ BBC-ն հոդված է գրել` «Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում» վերնագրով: Ուրեմն ասեմ, թե ինչպես հայտնվեց: 1990-ականներին Տիգրան Ստեփանյանը, որը հիմա Վանաձորի մանկական խաղահրապարակի սեփականատերն է (ըստ ասեկոսեների, Վանաձորի մանկական խաղահրապարակը բացի սեփականատերից ունի նաեւ գործադիր տնօրեն, տնօրինության խորհուրդ, բաժնետերեր, առանձին վարչություններ`… Կարդալ ավելին »

ԵԱ. Մարգարիտա Առաքելյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Կոսովոյի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Մ 15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Բայց, հայ ծանրորդը հրում վարժությունում կարողացավ փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերեւում պահելով 84 կգ։ Պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ։ Մարգարիտա Առաքելյանին 3 կգ չբավականացրեց մեծ բրոնզե մեդալ նվաճելու համար։