Monthly Archives: Սեպտեմբերի 2017

Յաշա Մինասյանը եզրափակեց տասնյակը

Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 94 կգ քաշային Յաշա Մինասյանը 17 տարեկանների պայքարում պոկում վարժությունում բարձրացրեց  120 կգ (11-րդ տեղ), հրումում ցույց տվեց 155 կգ (8-րդ): Մրցավարները սկզբում գրանցեցին Յաշայի՝ երրորդ մոտեցման 161 կգ-ն, սակայն քիչ անց գտան, որ վարժությունը կատարվել է խախտումով: Այսպիսով, երկամարտի 275 կիլոգրամ արդյունքով Յաշա Մինասյանը եզրափակեց տասնյակը:

Պատանի թաեքվոնդոյիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հոկտեմբերի 5-ից 8-ը Բուդապեշտում կանցկացվի թաեքվոնդոյի կրտսեր պատանիների (մինչեւ 15 տարեկան) Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի յոթ ներկայացուցիչներ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Սարգիս Սարգսյանը հայտնեց, որ Հունգարիայի մայրաքաղաք կմեկնեն Սարգիս Մուրադյանը (41 կգ), Ալեքսանդր Հայրապետյանը (45 կգ), Համլետ Մկրտչյանը (49 կգ), Սլավա Խաչատրյանը (53 կգ), Կարեն Ղազարյանը (57 կգ), Մարտին Մարտիրոսյանը (61… Կարդալ ավելին »

Արսեն Ջուլֆալակյան. Ինչ-որ առումով կարոտել եմ մրցումային գործընթացը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը տեւական դադարից հետո կրկին միջազգային գորգ կմտնի: Արսենը վաղը Ղազախստանում կմեկնարկի Բոլատ Տուլիխանովի մրցաշարում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշն ասաց, որ տրամադրությունը լավ է, մարտական, եւ ինչ-որ առումով կարոտել է մրցումային գործընթացը. «Կարծում եմ՝ այս պահի համար լավ մարզավիճակում եմ,  ինչն ավելի պարզ կերեւա հենց մրցաշարում։  Մասնակցության նպատակը… Կարդալ ավելին »

Տոտենհեմի մարզաբազայում ռումբ են հայտնաբարել

«Տոտենհեմի» մարզաբազայից այսօր տարհանել են մարդկանց այն բանից հետո, երբ աշխատակիցները հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ: Վայր են ժամանել մասնագետներ, որոնք վնասազերծել են ռումբը: Աշխատանքների ժամանակ փողոցները բազայի շուրջ փակված էին,- հաղորդում է «Daily Mail»-ը: Տեղեկություն չկա, թե արդյոք ֆուտբոլիստներն այդ ժամանակ գտնվել են մարզաբազայում, թե ոչ:   Armsport.am

Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա մեկնող չվերթի ուղևորներին առավոտյան ժամը 10-ից սպասեցրել են, հիմա էլ օդանավակայանից դուրս են հրավիրում

168.am-ից տեղեկանում ենք, որ այս պահին լարված իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում: 168.am-ին Մոսկվա մեկնող օդանավի ուղևորները պատմեցին, որ առավոտյան ժամը 10-ից օդանավակայանում են, իսկ հիմա նրանց ասում են, որ պետք է հեռանան այնտեղից: Նշենք, որ չվերթը պետք  է իրականացներ «Վիմ ավիա» ընկերությունը: «Առավոտվա ժամը 7-ին իմ հեռախոսին նամակ է եկել, որ 13:20 պետք է մեր… Կարդալ ավելին »

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ այսօր զեկուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական… Կարդալ ավելին »

Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես… Կարդալ ավելին »

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼԻՍ ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԿԱՆԽԻԿ

Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար, եթե սահմանված է պետական տուրքի վճարում, արգելվում է վճարումն ընդունել կանխիկ: Առավել սեղմ ժամկետում անձնագիր ստանալու համար վճարվող գումարը նույնպես ընդունվում է անկանխիկ. քաղաքացու կողմից ներկայացվում է վճարումը հիմնավորող անդորրագիր: Բացառություն է կազմում միայն սահմանային անցման… Կարդալ ավելին »

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Միքայել Զադոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ.… Կարդալ ավելին »

Բարզանիի կուսակցությունը Իսրայելից օգնություն է խնդրել

Իրաքի Քուրդիստանի տարածքի պատասխանատուներին մոտ կանգնած աղբյուրները հայտարարել են , որ Մասուդ Բարզանիի ղեկավարած կուսակցությունը Իսրայելից օգնություն է խնդրել ՝ տարածքի օդանավակայանների փակումը կանխելու համար: Իրաքի կառավարությունը հինգշաբթի օրը հաղորդել է ուրբաթ օրվանից Քուրդիստանի տարածքից մեկնող և այդ տարածք տանող միջազգային բոլոր թռիչքների կասեցման մասին: Դա համարվում է տարածքում անջատման հանրաքվեին հաջորդող Բաղդադի կենտրոնական իշխանության առաջին… Կարդալ ավելին »