Արտակարգ դեպք Սպիտակում. մայրն ու երկու երեխաները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սպիտակ քաղաքում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել մայրն ու երկու մանկահասակ երեխաները:

Ընտանիքի անդամները թունավորվել են հավի մսից: Նախ երեխաների ինքնազգացողությունն է վատացել, հետո՝ մոր: Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Սոֆիա Սերոբյանի խոսքով, երեխաները հիվանդանոց են ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մայրը համեմատաբար լավ է եղել:

Ընտանիքի անդամների վիճակը ներկայումս գնահատվում է միջին ծանրության: Ընտանիքի անդամները շարունակում են ստացիոնար բուժումը, նրանք, հավանաբար, դուրս կգրվեն երկուշաբթի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի համաճարակաբան Անահիտ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կատարվել են նմուշառումներ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Դեպքի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում»։

 «Հայկական ժամանակ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով