Թեմա. Վրաստան

Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են պատվիրակությունները. Իվետա Տոնոյան

«Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը»- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը: Ավելի վաղ պատգամավորը տեղեկացրել էր, որ  Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը… Կարդալ ավելին »

Տրանսգենդերին ԱԺ էր հրավիրել «Իմ Քայլ»-ի պատգամավորը.Հրապարակ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած հանրային լսումների ժամանակ արտառոց միջադեպ է գրանցվել։  Լսումների ժամանակ ամբիոնին է մոտեցել  եւ ելույթ ունեցել տրանսգենդեր՝ հունից հանելով նիստը վարող ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։ Տրանսգենդերը ներկայացել է Լիլիթ Մարտիրոսյան՝ «Իրավունքի կողմ» ՀԿ  նախագահ։ Ելույթի սկզբում նա կիսականացի, կիսատղամարդկային ձայնով  հայտարարել է, որ մի քանի ամիս առաջ չէր կարելի երեւակայել… Կարդալ ավելին »

Իրանը և Ռուսաստանը նախազգուշացնում են. Կովկասն ամերիկամետ ահաբեկիչների թիրախների ցանկում է

Աշխարհում շատերն անտեսեցին այն նախազգուշացումը, որ մարտի 12-ին Բաղդադում հնչեցրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաք կատարած եռօրյա այցի ժամանակ։ Իրանական «Fars News» գործակալության տեղեկացմամբ, Ռոհանին հանդես գալով իրաքյան պետական գործիչների, ցեղային և կրոնական առաջնորդների առջև, հայտարարել է. «Ահաբեկչության խնդիրը, իհարկե, դեռ չի դադարել, և միանգամայն հնարավոր է, որ ահաբեկիչները տարբեր եղանակներով խնդիրներ ստեղծեն տարածաշրջանի բնակիչների… Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 1-ից հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում նվազում են 52%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի… Կարդալ ավելին »

Վրաստանի վարչապետն առաջիկայում պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի Առաջին ալիք հեռուստաընկերության կայքը, Երևանում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,-… Կարդալ ավելին »

«Դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել». Մեդվեդև

Ռուսաստանը չի առարկի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ պատրաստ է շփումներ հաստատել երկրի նոր կառավարության հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել էՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ «Իսկ նոր ղեկավարության հետ (անկախ նույնիսկ այն բանից, թե ինչ ազգանուններ ունեն նրանք, որն է նրանց կուսակցական պատկանելությունը) մենք պատրաստ ենք հաստատել հարաբերություններ: Դիվանագիտական հարաբերությունները կարող… Կարդալ ավելին »

Հոգնած ու քաղցած վարորդները թափում են մթերքն ու ետ վերադառնում. Լարսում կուտակված բեռնատարների շարասյունը հասել է 12 կմ-ի

Թեև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, թե դեպի դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է բեռնատարների մասով կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ, այնուամենայնիվ, MAMUL.am-ին դիմած քաղաքացիներն ահազանգում են, որ իրավիճակն ավելի է վատացել: Ականատեսները վստահեցնում են՝ հերթը հասել է 12 կմ-ի, վարորդներից շատերը քաղցած… Կարդալ ավելին »

Կրկին խնդիրներ Լարսում

Խուսափեք Լարսով Հայաստան ժամանելու տարբերակից. Հերթի երկարությունը հասնում է 9-10 կմ-ի. Այս մասին Facebook-ի իր էջում է գրել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը։ «Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն… Կարդալ ավելին »

«Շաբաթ-կիրակին էլ նվիրենք հայ-վրացական սրտաբանությանը». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շաբաթ-կիրակին էլ նվիրենք հայ-վրացական սրտաբանությանը։ Այս աղյուսակը պաշտոնապես ստացել ենք Վրաստանի առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան իմ կողմից արված հարցման։ Դրանից հստակ երևում է, թե քանի Հայաստանի քաղաքացի է վրացական կլինիկաներում անցել սրտի ստենտավորում, կորոնարոգրաֆիա և աորտա-կորոնար շունտավորում։ Թվերը ավելի քան խոսուն են այն կարծիքների ֆոնին,… Կարդալ ավելին »