Վրաստանի վարչապետն առաջիկայում պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի Առաջին ալիք հեռուստաընկերության կայքը, Երևանում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenpress.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով