Թեմա. Վրաստան

«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝  նշելով, որ ժամանակավորապես արգելվում է Սև ծով մտնել: «Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- հայտնեցին դեսպանությունից: 168.am

Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող վանական համալիրի վիճելի տարածք

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և վիճելի համարվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնի է դառնում վրացի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարներից։ Օգտատերն ասում է, որ այնտեղ ադրբեջանական կողմը մի ամբողջ բազա է ստեղծում, երբ վրացի սահմանապահներն ընդամենը մի քանիսն են և չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել։ Լուսանկարներից… Կարդալ ավելին »

Ռուսաստանն ու Վրաստանը այսօրվանից դադարեցնում են ավիահաղորդակցությունը. 3 մլրդ ռուբլու կորուստ է հաշվարկվել

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը: Ինչպես հաղորդում է TACC-ը՝ կիրակի վրացական Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են վերջին թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ: Այդ թռիչքից հետո դադարեցվել ենք թռիչքները դեպի Ռուսաստան: Այս մասին հայտարարել է MyWay Airlines-ի PR-մենեջեր Թամար Քոբուլաշվիլին: Վրաստանից դեպի Ռուսաստան վերջին թռիչքները այսօր… Կարդալ ավելին »

Ուղևորներին Վերին Լարսից Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված մեքենան արդեն Վրաստանի տարածքում է

Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։ Միաժամանակ հայտնում ենք, որ ուղևորների դեպի Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում… Կարդալ ավելին »

Հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս անցնել ռուս–վրացական սահմանը. NEWS.am

NEWS.am–իտեղեկություններով՝  հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։ Մեր տեղեկություններով՝  հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Ավտոբուսում կա 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։ Նախնական տեղեկություններով՝ վրացի սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո… Կարդալ ավելին »

Թբիլիսիում հարձակվել են «Ռոսիա 24» հեռուստաալիքի նկարահանման խմբի վրա

Թբիլիսիում այսօր հարձակվել են «Ռոսիա 24» հեռուստաալիքի նկարահանման խմբի վրա, հաղորդում է «Վեստին»: Ստանիսլավ Բեռնվալդը հարցազրույց է վերցրել տուրիստական գործակալության սեփականատերերից, երբ նրան են մոտեցել մի քանի երիտասարդներ: Նրանք սկսել են ազգայնական կարգախոսներ հնչեցնել եւ փորձել են ծեծել թղթակցին եւ օպերատորին:

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Վրաստանի խորհրադարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել, այս մասին հայտնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: «Կայացրած որոշումը ժողովրդի առաջ պատասխանատվությունն էր»,- ասել է նա: Խորհրդարանի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումից հետո այդ պարտականությունները կկատարի խորհրդարանի փոխխոսնակը։ Հիշեցնենք, որ երեկվանից մայրաքաղաք Թբիլիսիում սկիզբ առած բողոքի ակցիաների երեք պահանջներից մեկը խորհրադարանի նախագահի հրաժականն… Կարդալ ավելին »

24 վիրավոր, 2-ի աչքը հեռացվել է․ Թբիլիսում կրքերը չեն հանդարտվում

Վրաստանի նախագահը խաղաղության կոչ է արել, տեղի ունեցածում մեղադրելով Ռուսաստանին  «Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին է,- «Ալիք Մեդիայի»տեղեկացմամբ  հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուաբիշվիլին՝ արձագանքելով երկրում կատարվող իրադարձություններին։- Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող… Կարդալ ավելին »

Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Վերջիններս բողոքի ակցիա էին իրականացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց: Այս մասին հայտնում է «Рустави-2» հեռուստաալիքը: Ըստ աբյուրի տվյալների, ոստիկանական ուժերը սկսել են ցրել ցուցարարներին՝ կրակելով նրանց ուղղությամբ ռետինե փամփուշտներով: ⚡️Полиция в Грузии применила против протестующих слезоточивый газ Видео: Екатерина Фомина / для «Новой» pic.twitter.com/GVVUGhx00K — Новая Газета… Կարդալ ավելին »