Թեմա. Վրաստան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը: Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ: Երկրում կարանտինի ռեժիմում է գտնվում 4674 մարդ, 362 մարդ էլ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է… Կարդալ ավելին »

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված նոր հիվանդների վարակման աղբյուրները գալիս են Հայաստանից և Ֆրանսիայից. հիվանդանոցի տնօրեն

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով նոր հիվանդների վարակման աղբյուրները Հայաստանից և Ֆրանսիայից են, մի հիվանդի վարակման աղբյուրն էլ դեռևս ճշտել չի հաջողվել: Այս մասին տեղեկացնում է apsny.ge պորտալը` հղում անելով հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայային: «Մի դեպքում հիվանդը եկել է Հայաստանից, երկու դեպքում եկել են, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայից, իսկ չորրորդի վարակման աղբյուրը դեռևս չի ճշտվել,… Կարդալ ավելին »

Վրաստանը խստացրել է երկիր մտնող բեռնատարների վարորդների նկատմամբ վերահսկողությունը

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա,… Կարդալ ավելին »

Մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած Վրաստանը կփակի բոլոր արտասահմանցիների մուտքը երկիր

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է հրապարակել և տեղեկացրել, որ Մարտի 18-ից Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները․ «Ուշադրություն Տեղեկացնում ենք, որ այսօր Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, փակել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան: Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները»։

Վրաստանում խոշոր բանկերն սպասարկյալներին թույլ են տվել վարկերի դիմաց չվճարել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի TBC Bank խոշորագույն առեւտրային բանկը ֆիզիկական եւ իրավական անձանց թույլատրել է երեք ամսա ընթացքում վարկերի դիմաց չվճարել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին ասված է ֆինանսական հիմնարկության՝ մարտի 13-ին հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք որոշում ենք ընդունել վարկերի դիմաց մուծումների եռամսյա արտոնյալ շրջան առաջարկել ֆիզիկական անձանց, միկրո, փոքր եւ միջին գործարարությանը, ինչպես նաեւ այն բոոր… Կարդալ ավելին »

Վրաստանում երկրորդ փոխնախարարն է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտնել է հիշյալ նախարարության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին։ Դավիթաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուս է հաստատվել Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ, փոխնախարարի մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել, բայց այդուամենայնիվ նա իրեն ինքնամեկուսացրել է: «Պարոն Յուրին ձեռնպահ է մնացել հրապարակային հանդիպումներից, խորհրդակցություններից… Կարդալ ավելին »

Թբիլիսիում նոր տեսակի կորոնավիրուսի կասկածով ևս 11 մարդ է հոսպիտալացվել

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան երեկ հայտարարել է, որ ևս 11 մարդ է հոսպիտալացվել, գրում է apsny.ge-ն: Ըստ նրա` հիվանդների թիվը մեկուսացված բաժանմունքում հասել է 21-ի: 11-ից 5-ն արդեն լաբորատոր հետազոտությունների են ենթարկվել, սակայն նրանց մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել: Մնացյալի անալիզների պատասխանները պետք է հայտնի դառնան այսօր առավոտյան:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է Aliq. Media-ն: Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է անում չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ… Կարդալ ավելին »

«Ամոթ է». Վրաստանը թույլ չի տալիս մտնել ավանդական ընտանիք

Արայիկ Հարությույանի հրաժարականի պահանջը սրվեց, երբ պարզվեց, որ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացնում՝ սեռափոխված օլիմպիական չեմպիոն Մել Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար: Հետաքրիր զուգադիպությամբ, նույն թեմայով վրաց-շվեդական համատեղ ֆիլմի ցուցադրությունը արգելելու պահանջով Թբիլիսիի փողոցներ էին դուրս եկել վրացիները: Ֆիլմը երկու տղայի մասին է, որոնց սերը, ըստ ցուցարարների, դեմ է իրենց ազգային արժեքներին եւ սպառնում… Կարդալ ավելին »

Արտակարգ իրավիճակ Վրաստանում. 300-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել

SHAMSHYAN.com-ն են ահազանգել բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ, ովքեր հայտնել են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել եւ ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, եւ հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել։ «Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ թազա… Կարդալ ավելին »