Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են պատվիրակությունները. Իվետա Տոնոյան

«Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը»- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը:

Ավելի վաղ պատգամավորը տեղեկացրել էր, որ  Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով