Թեմա. Զինված Ուժեր

Ադրբեջանը կրակել է Մարտակերի եւ Մարտունիի շրջանների ուղղությամբ․ ՊԲ

  Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում   ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է   հրադադարը`  կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ

  Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Ադրբեջանը կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ

  Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Գիշերն Ադրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի եւ Շուշիի շրջաններում. ՊԲ

  Օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է   հրադադարը`  կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը: Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք… Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ՊԲ

  Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

Ադրբեջանն օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

  Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը’ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանական ԶՈՒ-երը Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը,ՊԲ

  Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում   ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է   հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ՀՀ ԶՈՒ-երը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

  ՀՀ ԶՈՒ-երը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորում են պաշտպանության նախարարությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշվում է հաղորդագրության մեջ: