Վրաերթ՝ Արմավիրի մարզում. «Nissan»-ը «Դվին» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդա

Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի Արմավիրի մարզում։Այս  մասին  տեղեկացնում է shamshyan.comժը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ «Դվին» ռեստորանային համալիրի մոտ Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Լիպարիտ Գ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Արկադի Մ.-ին։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը ժամը 11:55-ի սահմաններում բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Արա Թորոսյանն ու կրտսեր պարեկ Վաչագան Բաղդասարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ։Վրաերթի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով