Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց

 

Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց ՝ երկու ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, բավարարել է Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումը սպասելի էր։ Կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այժմ Վազգեն Սաղաթելյանին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ։«Մենք խոսել էինք նաև այլընտրանքային խափանման միջոցների մասին և պնդում էինք, որ նույնիսկ եթե համարենք, որ այդ արարքը նման է խուլիգանությանը, ապա բազմաթիվ խափանման միջոցների հնարավորություն կար։ Դատարանն ընդհանրապես չանդրադարձավ էլ այլընտրանքային խափանման միջոցներին, նույնիսկ քննարկման առարկա չդարձավ»,- նշեց Բաբայանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով