Դատարանը Մալյանի գործով շարունակելու է քննարկել մեղադրական ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին մեր միջնորդությունները․ Մելիքյան

Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ մարտի 12-ին ժամը 16:00-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1), տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանը շարունակելու է քննարկել մեղադրական ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին մեր միջնորդությունները։ Նախաքննության ընթացքում մեղադրական ապացույցները հավաքվել են այնքան մեծաթիվ ու լուրջ խախտումներով, որ կհերիքեր արդարացման վերդիկտների առնվազն 3-4 քրեական գործերով։ Այնուհանդերձ, դատարանը դեռ մերժում ու մերժում է մեր արած բոլոր միջնորդությունները։ Բայց դե՝ մենք էլ էլի՛ ենք անելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնեմ, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից՝ նախորդ օրը Հանրապետության հրապարակում «լայվ» անելու համար»,- գրել է Մելիքյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով