Ողբերգական դեպք՝ Երևանում. քարի հանքում էքսկավատորը աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է տղամարդու մարմին

 

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Գրոմ է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դին դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:Փրկարարները անանցանելի ու դժվար վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին:

 

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 55-ամյա Հայկ Ո.-ն էր:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով