Երեկոյան ժամերին, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև

 

Երևան քաղաքում`
Փետրվարի 13-ի և 18-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 17-18-ին լեռնային շրջաններում ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 13-14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-12 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով