Բաքվում հիվանդանոցի հրդեհի հետևանքով նորածիններ են մահացել

 

Բաքվի Խաթայ շրջանի Յուսիֆ Սաֆարովի փողոցում գտնվող կլինիկայում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով բուժում ստացող 4 նորածին երեխա է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խորը ցավով նշում ենք, որ կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերվել է բուժման մեջ գտնվող 4 երեխայի դի»,-ասվել է գերատեսչությունների հաղորդագրության մեջ։

Բացի զոհերից՝ ծխահարմամբ հոսպիտալացվել է ևս 3 հոգի։ Նրանց վիճակը կայուն է։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով