Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1954 թ․) և «BMW» (վարորդ՝ Տ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ․ Դ․-ն (ծնված 1950 թ․) և Գ․ Մ․-ն (ծնված 2012 թ․ ) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ․ Ա․-ն և ուղևորներ Ս․ Հ․-ն (ծնված 1996 թ․) և Ն․ Ա․-ն (ծնված 2023 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով