Այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16։40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղի 18-րդ փողոցի վերջնամասում անասնագոմին կից այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 18։00-ին։ Անասանգոմի մոտակայքում այրվել են կցորդիչը և կցորդչի վրա մոտ 600 հակ կուտակած անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով