Երևանում բարձրահարկ շենքի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է

 

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։

Տեղում հայտնաբերվել է երկտասարդ կնոջ դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն ու վիրավորը մայր ու որդի են։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ երեխան գիտակցության չգալով, մահացավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով