Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում.Աբրահամյան

Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար    Տիգրան  Աբրահամյանը. 

Ադրբեջանի պահանջն Արցախի պետական համակարգը ինքնալուծարման տանելու` նախագահից մինչև ստորին էշելոնում գտնվող պաշտոնյաների հրաժարական, ՊԲ կազմաքանդում, ըստ էության խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ձևով ակտիվացնում է Արցախի ադրբեջանացման գործընթացը:
Ադրբեջանի այս ագրեսիվության հիմքում ՀՀ իշխանության պատրաստակամությունն է` ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, որով լեգիտիմացվեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայումը, իսկ հիմա` արցախցիների դիմադրության պայմաններում, նոր արկածախնդրության սպառնալիք է ստեղծում:
Մինչ Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» կեղծ լուզունգների ներքո հիմք է նախապատրաստում Արցախի ուժային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, փաշինյանական իշխանությունը բոլոր հնարավոր հարթակներում հաստատում է Արցախի հանձնման իր առաքելությունը:
Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով