Monthly Archives: Մայիսի 2023

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Մայիսի 29-ին, ժամը 12։27-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արիջա» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 մ) և հայտնվել ճամփեզրին, տուժածներ չկան. առկա է կողաշրջման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարներն ավտոմեքենան… Կարդալ ավելին »

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա տուժած (թարմացված)

Մայիսի 29-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել… Կարդալ ավելին »

Մեր միտքը, բառապաշարն, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հատ, ավելին, դրանք բառ-հասկացության տեսքով ծուղակներ են. քաղաքագետ

  Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է:Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Այն Հայաստան, որը կար մինչև 2018 թվականն, ալլևս չկա, այն Հայաստան, որը կար մինչև 2020 թվականն, այլևս չկա, այն քաղաքական լանդշաֆտը, որը կար երեկ, այսօր չկա։ Սակայն կա մեկ անփոփոխ բան, դա քաղաքական մտածողությունն է,… Կարդալ ավելին »

Հայաստանի շնորհավորանքը Էրդողանին դիվանագիտական հանճարեղ քայլ որակելը կամ հույսեր փայփայելը գիտական ֆանտաստիկայի ժանրից է, կշարունակվի հակահայ քաղաքականության ողջ գործիքակազմի կիրառումը.Մելքոնյան

  «Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո կարող ենք փաստել և կանխատեսել հետևյալը. Թուրքիան հաստատուն քայլերով գնում է ավելի ազգայնական/ազգայնամոլ դառնալու ճանապարհով. թուրքական քաղաքական վերնախավը և հասարակության գերակշիռ մեծամասնությունը ազգայնամոլներ են, ինչն ուղղակիորեն ազդում և ազդելու է պետական քաղաքականության վրա, որը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ է դառնալու:Ֆեյսբուքյան իր էջում գրում է ԵՊՀ Արևելագիտության… Կարդալ ավելին »

140 փաթեթ «Մեթամֆետամին» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ՝ ավտոմեքենայում․ կալանավորվել է 25-ամյա երիտասարդ

  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 25-ամյա բնակչի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ  ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային  վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացված տեղեկություններն  իրացնելիս՝  2023թ․  մայիսի 26-ին՝ ժամը… Կարդալ ավելին »

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

  Հանրապետության տարածքում` Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, հունիսի 1-3-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի… Կարդալ ավելին »

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Մայիսի 22-ից 28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 469 դեպք, որից 129-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 52, փլուզման, դժբախտ պատահարի՝ 3-ական, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, դարափուլի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու՝ 5, վայրի կենդանիների հարձակման՝ 4, օձի նկատման՝ 53, թունավորման՝ 12, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝… Կարդալ ավելին »

Արցախն Ադրբեջանու՞մ… Իջեք գետնին…Կարեն  Ճշմարիտյան

ՀՀ   էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է Արցախն Ադրբեջանու՞մ… Իջեք գետնին… Ո՞նց կարող է հայրենի հողն ու 120 հազար հայազգի բնակչությունը լինել արյունարբու ոխերիմ թշնամու կառավարման տակ։ Ո՞նց… Ո՞նց կարող են արցախաբնակներն այդտեղ ունենալ տարրական մարդկային իրավունքներ, կամ անվտանգություն։ Հայերի համար ի՞նչ անվտանգություն Ադրբեջանում, ի՞նչ երաշխիք, ու՞մ երաշխիքով։ Ադրբեջանը Ռուսաստա՞ն է,… Կարդալ ավելին »

Վերապատրաստվում են ջրափրկարարները

Մայիսի 15-ից 27-ը Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնը, համաձայն աշխատանքային պլանի, Սևանա լճի տարածքում կազմակերպել և անց է կացրել ջրափրկարարների և ջրասուզակների վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացները վարում էին Սանկտ Պետերբուրգի հակահրդեհային ծառայության պետական համալսարանի «Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ծառայողների գործնական պատրաստության» ամբիոնի վարիչ, գնդապետ Ալեքսանդր Շիդլովսկին և դասախոս Սերգեյ Լեբեդևը։ Մասնակցում էին ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատի 3… Կարդալ ավելին »

Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական կեղծիքը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին նշված է Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունում։