ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա տուժած (թարմացված)

Մայիսի 29-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 50 մետր):
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով