Հայաստանի շնորհավորանքը Էրդողանին դիվանագիտական հանճարեղ քայլ որակելը կամ հույսեր փայփայելը գիտական ֆանտաստիկայի ժանրից է, կշարունակվի հակահայ քաղաքականության ողջ գործիքակազմի կիրառումը.Մելքոնյան

 

«Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո կարող ենք փաստել և կանխատեսել հետևյալը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքիան հաստատուն քայլերով գնում է ավելի ազգայնական/ազգայնամոլ դառնալու ճանապարհով. թուրքական քաղաքական վերնախավը և հասարակության գերակշիռ մեծամասնությունը ազգայնամոլներ են, ինչն ուղղակիորեն ազդում և ազդելու է պետական քաղաքականության վրա, որը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ է դառնալու:Ֆեյսբուքյան իր էջում գրում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

 

Արդեն 17-րդ անգամ ընտրություններում (խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ, սահմանադրական հանրաքվե) հաղթելով՝ Էրդողանը սահմանեց քաղաքական ռեկորդ և ամրագրեց արդեն էրդողանական Թուրքիայի դե ֆակտո և դե յուրե գոյությունը։ Հայաստանի շտապողական շնորհավորանքը Էրդողանին դիվանագիտական հանճարեղ քայլ որակելը կամ դրա հետ կապված հույսեր փայփայելը գիտական ֆանտաստիկայի ժանրից է, իսկ այդ շնորհավորանքը չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ. դա առավելագույնը կընդունվի ի գիտություն, միգուցե կհետևի դիվանագիտական զուսպ պատասխան ու կշարունակվի հակահայկական քաղաքականության ամբողջ գործիքակազմի կիրառումը։ Այս ընտրություններից հետո Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ…»,- գրում է Ռուբեն Մելքոնյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով