Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ - 4News.am

 

Հանրապետության տարածքում`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 7-9 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով