
Մայիսի 24-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լեռ Կամսարի փողոցի տներից մեկի նկուղային հարկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:57-ին։
Այրվել են նկուղի տանիքի արտաքին փրփրապլաստե երեսպատումը (մոտ 4 քմ), կենցաղային իրեր (մոտ 5 խմ), ջերմահարվել՝ տանիքից մոտ 8 քմ հատված, գույք և կենցաղային իրեր։