Առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները». Անուշ Պողոսյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է.

«Հարգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և դեղատների տնօրեններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Ազգային ժողովում ընդունվեց օրենք «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ, համաձայն որի,  ըստ ժամանակացույցի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների ԱՆԺԱՄԿԵՏ տրված լիցենզիաները ենթակա են նորից լիցենզավորման:

Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ դրանով կանխվում է  հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը:

Ստացվում է, որ 5 տարին մեկ առողջապահության նախարարութան կողմից պահանջ է դրվելու միջազգային փորձին  համահունչ  տեխնոլոգիական լուծումների: Իսկ հիմա կարևոր հարցադրումներ.

Բուժհիմնարկների և դեղատների  լիցենզավորման պահանջների և  պայմանների վերահսկողությունը կատարում է ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմինը, այսինքն այս կառույցի անգործության պանճառո՞վ Է տնտեսվարողը «պատժվում» 5 տարին մեկ լիցենզավորվելու:

.Բուժհիմնարկների բժշկական սարքավորումների հանդեպ ներկայացվող տեխնիկական պահանջների անհասկանալի փոփոխությունները  բերելու են ուղղորդված մոտեցման: Ու՞մ   բիզնեսի զարգացմանն է սա ուղղված:

. Եթե 5 տարին մեկ բուժհիմնարկները  և դեղատները լիցենզավորվում են   մասնագիտական հագեցվածության պահանջների պահպանման համար, ինչու՞ 2022թվականից առ այսօր բժիշկները, բուժքույրերը, դեղագետները և դեղագործները  «վազում» են հավաստագիր հանելու համար, ծախսում ժամանակ և գումար, նաև բժիշկների համար 2026 թվականից գործելու է անձի լիցենզավորումը:

.Գուցե սկզբից վերանայվե՞ր կառավարության 2002 թվականի 867 Ն որոշումը և պահանջների ցանկից հանվեր  օրինակ մետաղյա  շպատելը, թանզիֆե դիմակը, մետաղական ուրոլոգիական կատետր և այլն: Այս փոփոխությունը բերելու է նրան, որ  առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր  և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները», որը բերելու է անառողջ մրցակցության»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով