Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանը գրում է
Իմ սիրելի ժողովուրդ, մենք բոլորս հայտնվել ենք մի նավում, որի ղեկը թշնամու ծառաների ձեռքում է։ Այս իշխանության իսկզբանե գծագրված ծրագիրն է` զոհել մատաղ, երիտասարդ սերնդին, բարոյազրկել հասարակությունը, ապականել սրբությունները, քանդել պետության հենասյուները և հիմնահատակ կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Շատերն արդեն լավ հասկացել են սրանց նպատակները, և այսօր, այս օրհասական պահին, մենք, որպես ազգ, պետք է կարելին և անկարելին անենք փրկելու համար մեր սերունդների կյանքն ու մեր պետականությունը։
Այլեւս ապրելու, գոյաբանական կռիվ է
Դու՜րս եկեք տներից,
սրճարաններից,
աշխատավայրերից,
վերցրե՜ք պայքարի ձեր դրոշները և տե՜ր կանգնեք ձեր ճակատագրերին, ձեր զավակների կյանքին։
Սիրելի հայրենակիցներ, ովքեր պատրաստ են համախմբված պայքարի դուրս գալ, կապ հաստատեք «Հայ ազգային ճակատի»-ի հետևյալ հեռախոսահամարով



Հարգանքով` Գեւորգ Գեւորգյան
Նմանատիպ նորություններ:
Գործող իշխանությունները շարունակում են արատավոր և անբարո պրակտիկան՝ ցանկացած ձախողում սքողելու նպատա...
Ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը.Վազգեն Մանուկյանը դիմում է զինվորակ...
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռ...