Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 4-ին, ժամը 01։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի 13-րդ կմ-ին:
Հրդեհը մեկուսացվել է 01։42-ին, մարվել՝ 02։13-ին։ Այրվել է «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով