Հիմա թող հայ ժողովուրդը իր ընտրությունը կատարի՝ ում կողքը կանգնի 18 թվի «հեղափոխություն» կազմակերպողների, թե 20 տարի Հայաստանը հաղթանակած պահողների՝ Հանրապետականների.Դավիթ Մկրտչյան

Պետություն ենք կորցնում,Հայրենիք ենք կորցնում, կանգնած ենք նոր ցեղասպանության առաջ,իսկ ոմանք փորձում են նորից շախմատ խաղալ Սերժի հետ:
Է, խաղացեք, ինչ ասեմ…
թե բա «հեղափոխությունը» ու Սերժին մերժելը ճիշտ էր, բայց առաջնորդն ա սխալ ընտրվել՝
Այ սա արդեն ուրիշ բան,վերջապես ընդունեցիք որ դու՜ք եք բերել նիկոլին,թե չե որ ասում եք Սերժն ա բերել, ծիծաղելի եք երևում.
Հիմա չեմ հասկանում, ինչում եք մեղադրում Սերժին՝ Այո՜,հեղափոխությանը մասնակցել եք դուք, փողոցում եղել եք դուք, նիկոլին առաջադրել ու ընտրել եք դուք,նիկոլի հետ կոալիցիա կազմել եք դուք,
Որ դուք չկարողացաք ձեր համար ճիշտ առաջնորդ ընտրեք, Սերժն ա՞ մեղավոր:
Դուք միացաք նիկոլին,նիկոլին ընտրեցիք ձեզ առաջնորդ,որ գցեք Սերժին՝նպատակ ունենալով հետագայաում գցել նիկոլին և վերցնել ամբողջ իշխանությունը, ու որ հետո նիկոլը ներիշխանական պայքարում ձեզ հաղթեց, ըտեղ էլ ա՞ Սերժը մեղավոր:
Կամ ով ասեց,որ նիկոլի փոխարեն ուրիշին բերեիք կամ բերեք ավելի լավ էր լինելու՝
Հայաստանը ձեր համար կոկա կոլա չի, որ կրկին փորձեք:
Հ.Գ.
Դե հիմա թող հայ ժողովուրդը իր ընտրությունը կատարի՝ ում կողքը կանգնի 18 թվի «հեղափոխություն» կազմակերպողների, թե 20 տարի Հայաստանը հաղթանակած պահողների՝ Հանրապետականների:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով