Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունկում են անպտուղ մնալ.Աբրահամյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունկում են անպտուղ մնալ:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունը զիջումների առումով վաղուց է կարմիր գծերն անցել և թվում է, թե Ադրբեջանը պետք է որ համաձայն լիներ համաձայնագիր ստորագրելու, սակայն Ադրբեջանում այս իշխանության առկայությունը որպես բարենպաստ ժամանակ է դիտարկում Արցախին ու Հայաստանին ամբողջությամբ ծնկի բերելու և հայկական հարցն առհասարակ օրակարգից դուրս բերելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր   Տիգրան  Աբրահամյանը:

Եթե Ադրբեջանը չի համաձայնվում բանակցությունների այսօրվա պայմաններին, որոնք ենթադրում են Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, ՀՀ մի շարք տարածքների անցում Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանը անգամներով ավելիին է ձգտում և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է նոր ագրեսիայի:
ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը` միակողմանի զիջելու և ըստ էության, նոր կապիտուլացիա ստորագրելու վերաբերյալ, մնում է օդում կախված, իսկ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել նոր ուրվագծվող ագրեսիան:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով