Անտառային փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անտառային փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:06-ին: Մասամբ այրվել են տան տանիքի և պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ) և հարակից չբնակեցված շինության տանիքը (մոտ 12 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով