Եվ որքան կուզեք աղավնիներ բաց թողնեք, միևնույն է խաղաղություն բերում են միայն հայ ՄԱՅՐԵՐԻՑ ծնված արծիվները.Թովմասյան

Возможно, это изображение 4 человека и текст «ARMENIA MENIA ARMENIA ARMENIA»

Արթուր Թովմասյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

Եվ որքան կուզեք աղավնիներ բաց թողնեք, միևնույն է խաղաղություն բերում են միայն հայ ՄԱՅՐԵՐԻՑ ծնված արծիվները: Եվ այսօր, այդ արծիվներից մեկի մայրիկին՝ տիկին Գայանեին, օրվա ստահակ իշխանությունը փորձ է անում շինցու և կարված դատական գործով հաշվեհարդար լինել. հաշվեհարդար լինել այն մորից, ով աշխարհի ամենաթանկ գինն է վճարել ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագայի համար՝ իր որդու կյանքը: Օրվա իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա չունի սրբություն, պատիվ, նամուս և իհարկե, նա պատրաստ է սեփական իշխանությունը պահելու համար հատել գրված և չգրված բոլոր կարմիր գծերը:
Առիթից օգտվելով ևս մեկ անգամ ուզում եմ բոլորի՛ն հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, իսկ Արցախը 164 օր է գտնվում է շրջափակման մեջ:
Հ.Գ. Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում երբեք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով