Ադրբեջանցիների կրակել են Բերդաշեն գյուղի այգում աշխատող քաղաքացիական անձանց և նռնականետ կիրառել Կաշենի հանքավայրի ուղղությամբ

 

Ադրբեջանցիների կրակել են Բերդաշեն գյուղի այգում աշխատող քաղաքացիական անձանց և նռնականետ կիրառել Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։

Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով