Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել․«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է.  Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել, նրանք գրեթե անհավանական ձեռքբերում են համարել այն, որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ 29.8 հազար քառ. կմ-ում։ Մի բան, որ, ՔՊ-ական մեր աղբյուրի խոսքով, տեւական ժամանակ դրված էր սեղանին, եւ Ալիեւը դիմադրում էր։ Բրյուսելյան հանդիպման այլ մանրամասներ ՔՊ-ականները չգիտեն, սպասում են Փաշինյանի վերադարձին եւ նրա հետ հանդիպմանը, որ հասկանան՝ ինչպես եւ ինչի դիմաց Ադրբեջանին հնարավոր եղավ համոզել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 05․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով