Շատ տարօրինակ է արձանագրել, որ օրեր առաջ Բրյուսելում, ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիևի հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ Արցախի իշխանությունը արձագանքում է ոչ թե բանակցությունները խայտառակ կետի հասցրած, նշաձող իջեցրած, Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներ քննարկող Փաշինյանին, այլ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Այն ինչ ասել է Շառլ Միշելն արտահայտում է օրվա օրակարգն ու տեղի ունեցած բանակցությունները, որի վերաբերյալ հակառակը համենայնդեպս չի ասել ՀՀ իշխանությունը:
Արցախի նախագահն իր դիրքորոշումը փաստացի արտահայտել է ԱԳՆ միջոցով, որով նշել է իր անհամաձայնությունը Միշելի հայտարարությունների վերաբերյալ, ընդգծել այն կարևոր հարցերը, որոնք պետք է քննարկման առարկա դառնային բանակցություններում, սակայն դրանց անդրադարձ չի եղել:
Արցախի նախագահականի տարբեր պաշտոնյաներ, երեկ Արցախի վերածննդի հրապարակում հավաք անցկացրած և իշխանության հայտ ներկայացրած առանցքային անձն այս կամ այն ձևով անդրադարձել են բրյուսելյան այցին, սակայն ոչ մի խոսք չեն արտահայտել փաշինյանական իշխանության հասցեին:
Փաշինյանը փորձում է հանձնել Արցախը, իսկ Արցախի իշխանությունը արձագանքում է ԵՄ ղեկավարությանը, որը որպես միջնորդ զուտ ամփոփել է ՀՀ և Ադրբեջանի քննարկումների օրակարգը:
Բացառությամբ Արցախի մի քանի գործիչների Արցախի իշխանությունը որևէ լուրջ արձագանք չի հնչեցրել Փաշինյանի` Արցախի հարցով տարվող խայտառակ կուրսի վերաբերյալ:
Չնայած արցախյան հասարակության տարբեր խմբերից Փաշինյանի հասցեին ուղղվող կոշտ մեկնաբանությանը, Արցախի իշխանությունը շարունակում է աջակցել Փաշինյանի` Արցախը հանձնելու գործընթացին:
Եզրակացությունը մեկն է` Արցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը և հանցակից է բոլոր այն դավաճանությունների համար, որոնք այս ընթացքում արձանագրվել են:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը.Էդուարդ Շարմազանո...
Ալիևի հատարարությունը քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է․ Դանիելյան
Հիասթափեցնող է, որ Շառլ Միշելն Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. ...