Մոդուլային դպրոցների տիպարային նախագծերի կիրառման հարցը՝ գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում

 

Քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցեր քննարկելու նպատակով տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով շինարարական ծրագրերի մեծ ծավալը՝ դիտարկվել է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2018թ. հաստատված «Մոդուլային դպրոցների տիպարային նախագծերի կատալոգի» նախագծերը 300 դպրոցի կառուցման ծրագրում կիրառելու հարցը՝ ըստ անհրաժեշտության վերափոխումներ կատարելով:

Խորհրդի անդամներն անդադարձել են նաև հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող տեղական ընկերությունների մտահոգություններին՝ կապված սպառման ծավալների նվազման հետ: Կառուցվածքային առանձնահատկություններից և շինարարական նորմերի պահանջներից ելնելով՝ կոնստրուկցիաների այդ տեսակի կիրառման շրջանակը սահմանափակ է: Նոր ուղղություններ գտնելու հնարավորությունները խորհուրդը կքննարկի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է խորհրդի կազմը համալրելուն: Նոր անդամներ կընդգրկվեն Կառուցապատողների հայկական ասոցիացիայից, քաղաքաշինության ոլորտի մասնագետներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով