ՃՏՊ Նորապատ-Արմավիր ավտոճանապարհին․ կա տուժած

Ապրիլի 3-ին, ժամը 12:35-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Հ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Ն․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ն․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով