Արաքս գյուղում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան

Ապրիլի 16-ին, ժամը 15:30-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվում է դիզվառելիքով լցված բաք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված մեկհարկանի տանը (100 քմ) և մոտակայքում գտնվող պլաստմասսայե տարայում (մոտ 50 լ դիզվառելիք)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:55-ին:
Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ), հյուրասենյակում և երկու ննջասենյակներում՝ տնտեսական իրեր և մուտքի դռան մոտ գտնվող պլաստմասսայե տարան՝ դիզվառելիքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով