Monthly Archives: Ապրիլի 2023

ՊՆ-ն հերքում է. Սոթքում հայ զինծառայող չի վիրավորվել

  Շրջանառվող տեղեկությունները, թե Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», – նշվում է ՊՆ-ի հայտարարության մեջ:

Հրդեհ ավտոմեքենայում

Ապրիլի 30-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։14-ին։ Այրվել են «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և… Կարդալ ավելին »

Թուրքիայի Մալաթիայում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

  Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին Twitter-ում հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ): Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աքչադաղի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11,07 կմ խորության վրա:

Ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի մասին. ի՞նչ է կատարվում. Հրանտ Բագրատյան

  ՀՀ-ն, որը պատերազմում պարտված կողմն է, ամենազիջողն է և աշխատում է Արցախը տալու հաշվին հնարավորինս քիչ կորուստներ ունենալ բուն Հայաստանի տարածքների առումով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան: «Այսօր հաղորդագրություն տարածվեց Է.Բլինկենի և Ն.Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ Ասված է. “Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը… Կարդալ ավելին »

Սպասվում է անձրև և ամպրոպ

  Հանրապետության տարածքում` Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝… Կարդալ ավելին »

ՃՏՊ Այնթապ գյուղում

Ապրիլի 30-ին, ժամը 12։37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի Արտաշատյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի… Կարդալ ավելին »

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Իրանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.Հենակետ

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Իրանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին  ներկայացնում  է   Հենակետ  վերլուծական  կենտրոնը. Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ • The Wall Street Journal. 6 ամսում Իրանը Կասպից ծովով ավելի քան 300 հազար արկ և մեկ միլիոն փամփուշտ է մատակարարել Ռուսաստան։ Հրատարակության տվյալներով՝ այս պահին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ուղիներ են փնտրում՝… Կարդալ ավելին »

Ինչպես են Նիկոլն ու Ալիևը խաբում Պուտինին .Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է. Մինչ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան օրեր առաջ հպարտ հայտարարում էր, թե ՌԴ միջնորդությամբ շուտով Մոսկվայում տեղի կունենա Լավրով-Միրզոև-Բայրամով եռակողմ հանդիպումը, գործակալ Արաբատ Միրզոևը և Ջեյհուն Բայրամովը Բլինքենի՝ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ այսօր կամ վաղը կհանդիպեն Վաշինգտոնում՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի դրույթները, որը նշանակում է… Կարդալ ավելին »

Փաստացի գտնվում ենք պետական և ազգային կազմաքանդման շեմին․ Արման Աբովյան

  Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արևելք (Ռուսաստան+Իրան+Չինաստան) և Արևմուտք (ԱՄՆ+Եվրոպա+Թուրքիա) մրցակցությունը Հարավային Կովկասում մտնում է շատ կարևոր փուլ։ Անշուշտ ամեն ինչ պտտվում է Արցախի և Հայաստանի շուրջ, այսինքն ով՞ է ի վերջո վերահսկելու տարածաշրջանը։ Այս պարագայում ակնհայտ է , որ այս իշխանության 《թեթև ձեռքով》ստեղծվել է իրավիճակ, երբ Արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց հարցերը… Կարդալ ավելին »

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia-ի համար

  Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ «Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի… Կարդալ ավելին »