
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան օրեր առաջ հպարտ հայտարարում էր, թե ՌԴ միջնորդությամբ շուտով Մոսկվայում տեղի կունենա Լավրով-Միրզոև-Բայրամով եռակողմ հանդիպումը, գործակալ Արաբատ Միրզոևը և Ջեյհուն Բայրամովը Բլինքենի՝ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ այսօր կամ վաղը կհանդիպեն Վաշինգտոնում՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի դրույթները, որը նշանակում է Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի վերջնական ամրագրում…
Ադրբեջանական կողմը շատ բաց է խաղում և հենց Բաքուն է բացահայտում Երևանի “գաղտնի” հակառուսական քայլերը…
Ստացվում է, Ադրբեջանի բռնապետի հայաստանյան կամակատարն ուղղակի ծաղրում է Պուտինին և խաբում նրան՝ համոզելով, որ բանակցություններում առաջնային դերակատարը Մոսկվան է, իսկ իրկանաում շարժվում է Վաշինգտոնից և Բրյուսելից եկող ազդակներով… Իսկ Մոսկվային մնում է ընդամենը խաբվածի կարգավիճակում հայտնվածի դիրքերից հանդես գալ և “վազել” Նիկոլ-Ալիև գաղտնի համաձայնությունների հետևից ու իբր չհասկանալ, որ այդ ամենը ուղղված է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, որի մեծ մասը քաղաքականապես անգրագետ լինելու պատճառով չի էլ հասկանում, թե Նիկոլն ու՛ր է տանում երկիրն, այլև Ռուսաստանի, քանի որ 2018 թ-ին սկսված խաղի գլխավոր նպատակտը ոչ միայն Արցախն Ադրբեջանին հանձնելն էր, այլ Ռուսաստանին Հարավային Կովկասից վերջնականապես վտարելն է, որը փուլ առ փուլ իրականացնում են Նիկոլը և նրա պատվիրատուները…
Նմանատիպ նորություններ:
Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը.Էդուարդ Շարմազանո...
Ալիևի հատարարությունը քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է․ Դանիելյան
Հիասթափեցնող է, որ Շառլ Միշելն Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. ...