Փաստացի գտնվում ենք պետական և ազգային կազմաքանդման շեմին․ Արման Աբովյան

 

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արևելք (Ռուսաստան+Իրան+Չինաստան) և Արևմուտք (ԱՄՆ+Եվրոպա+Թուրքիա) մրցակցությունը Հարավային Կովկասում մտնում է շատ կարևոր փուլ։
Անշուշտ ամեն ինչ պտտվում է Արցախի և Հայաստանի շուրջ, այսինքն ով՞ է ի վերջո վերահսկելու տարածաշրջանը։
Այս պարագայում ակնհայտ է , որ այս իշխանության 《թեթև ձեռքով》ստեղծվել է իրավիճակ, երբ Արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց հարցերը (ռուս֊իրանական ազդեցության չեզոքացում) լուծելու են Արցախի և Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հաշվին, ինչը իր հերթին լիովին համապատասխանում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը։
Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով , որ հայկական կողմը իսպառ հրաժարվում է ինքնուրույն որոշումներ կայացնել Հայաստանի ինքնիշխանության պահպանելու տրամաբանության ներքո։
Սա իրականում մի իրավիճակ է , երբ մենք փաստացի գտնվում ենք պետական և ազգային կազմաքանդման շեմին ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով