Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի երկու ամսով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով