«SAS» սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

 

Այսօր՝ մարտի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում «SAS» սուպերմարկետի դիմաց տղամարդու դի կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզվում է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով