ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին (թարմացված)

Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
25 տուժած (ավտոբուսի վարորդը՝ Լ․ Գ․, ծնված 1948 թ․, դպրոցի 9 աշխատակից՝ Ա․ Ա․, ծնված 1986 թ․, Է․ Ա․, ծնված 1957 թ․, Մ․Հ․, ծնված 1993 թ․, Ա․ Խ․, ծնված 1984 թ․, Զ․ Հ․, ծնված 1986 թ․, Ա․ Պ․, ծնված 1988 թ․, Լ․ Ս․, ծնված 1976 թ․, Մ․ Ս․, ծնված 1970 թ․ և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով