Փետրվարի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև

Ուշադրություն

Փետրվարի 6-ի ցերեկը առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում` ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

 

Հանրապետության տարածքում`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փետրվարի 6-ի և 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-ի ուշ երեկոյան ժամերին, 7-ին հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 4-6 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝

Փետրվարի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։

Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով