Հրդեհ Դրախտիկ գյուղում

Փետրվարի 6-ին, ժամը 10:54-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում այրվում է էլեկտրական սյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 12-րդ փողոցի միջնակարգ դպրոցին հարակից էլեկտրական ենթակայանի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:00-ին, մարվել՝ 12:19-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով