Լանջաղբյուր գյուղում այրվել է անասնակեր

Փետրվարի 6-ին, ժամը 10:03-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղում՝ ավտոտնակներից մեկում, այրվում է պահեստավորած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջաղբյուր գյուղի Խ․ Աբովյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:51-ին, մարվել՝ 11:39–ին: Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով