Հունվարի 6-ին ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։
Նմանատիպ նորություններ:
Մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ. Թաթոյան
Շարունակվող պարտության այս օրերին դժվար է խոսել նոր հաղթանակների մասին, բայց, վստահաբար, դրանք լինել...
Այս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը՝ ժամանակի չափանիշներին ու պահանջների...