Մեր անվտանգությունը, պաշտպանությունը սրանց հեռացնելու մեջ է.Գևորգ Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը   գրում է 
Առարկայական է դառնում մտավախությունը, որ ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. այսօր ասում է այս վարժեցված քաղաքական ձեռնածուն։
Էներգակիրների համար Սյունիքի միջանցք պահանջող տերերն են հրահանգել այդ տեքստը, թե պանթյուրքիզմի ջատագով գաղափարական հայրերը, էական չէ։ Էական է այն, որ այս հակահայերը դեռ իշխանության են և սա է մեծագույն վտանգը։ Մեկն ով 2018-ին բերվեց իշխանության, ազգ-բանակը ֆաշիզմ է, ազգայինը հետամնացություն, իշխանության հասնելը ավելի կարևոր քան արցախյան պայքարը, ազատամարտի հերոսները թալանչի հանցագործներ են, ալիևը կիրթ ու կառուցողական և այլ հակահայ լոզունգների ներքո, ու թուրքի հետ ձեռ ձեռի տված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը կոտորեց հազարավոր հայ երիտասարդների, հանձնեց Շուշին, իր ադրբեջանցի եղբայրներին զենք-զինամթերքով բերեց նստացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքներում, այսօր խոսում է ցեղասպանության վտանգից։
թուրքը չէր և չի կարող ցեղասպանել հային, եթե այս պրոթուրքական խմբակը չլինի իշխանության, սրանք են այն գործիքը, որով թուրքիան և ադրբեջանը, մեծ թուրանի ծրագրով, ուզում են վերջնականապես ոչ միայն ջնջել Արցախը, այլև Հայաստանը։
Մեր անվտանգությունը, պաշտպանությունը սրանց հեռացնելու մեջ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով